Այսօր Եգիպտոսի Սինա թերակղզում կործանված օդանավի մասունքները հայտնաբերվել են: Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, արդեն հայտնաբերվել է ավելի քան 100 մարդկանց դիեր, որոնցից 5-ը երեխաներ են:
Փրկարարներից մեկը պատմել է, որ ականատես է եղել ողբերգական տեսարանի: Բազմաթիվ դիեր եղել են գետնին, շատերը մահացել են հենց իրենց տեղերում:
«Ինքնաթիռը երկու մասի է բաժանվել. պոչի համեմատաբար փոքր հատվածը այրվել է և մեծ հատվածը բախվել է լեռանը: Մենք դուրս ենք բերել ավելի քան 100 դի և մի մասը դեռ ներսում են»:
Նշենք, որ «LifeNews»-ը հրապարակել է այսօր առավոտյան կործանված օդանավի ուղևորների ցանկը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ցանկում հայկական ազգանվամբ (Լ. Մնացականով) ուղևոր է եղել։