Եգիպտոսում կործանված ռուսական «Airbus А-321»-ի ուղևորների մեջ, ըստ նախնական տեղեկությունների, ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: 

«Մենք այժմ փորձում ենք ճշտել կան արդյոք ուղևորների մեջ ազգությամբ հայեր»,- հաղորդեցին ԱԳՆ-ից: 

Նշենք, որ Reuters-հայտնել է, որ արդեն հայտնաբերվել են ավելի քան 100 մարդկանց դիեր, որոնցից 5-ը երեխաներ են: Փրկարարներից մեկը պատմել է, որ ականատես է եղել ողբերգական տեսարանի: Բազմաթիվ դիեր եղել են գետնին, շատերը մահացել են հենց իրենց տեղերում: