Այսօր կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորուհիներից մեկը լուսանկար է հրապարակել, ենթադրաբար ամուսնու և դստեր: Լուսանկարում նրանք ինքնաթիռ բարձրանալու սանդուղքին են, թռիչքից անմիջապես առաջ:
Լուսանկարը հրապարակվել է Vkontakte սոցիալական կայքում Օ. Շեինի կողմից: Ենթադրաբար լուսանկարում են Յու. Շեինը և Ա. Շեինը, ովքեր հաշվառված են ուղևորների ցուցակում:
Նշենք, որ Եգիպտոսում կործանված ռուսական «Airbus А-321»-ի ուղևորների մեջ, ըստ նախնական տեղեկությունների, ՀՀ քաղաքացիներ չեն եղել: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նոյեմբերի 1-ը Ռուսաստանում հայտարարվել է A321 չվերթի զոհերի հիշատակի օր: Հայտնում են նաև, որ հայտնաբերվել են բազմաթիվ դիակներ, որոնցից 17-ը երեխաներ են