Երեկ երիտասարդ պաղեստինցիների և իսրայելացիների միջև բախում է տեղի ունեցել Պաղեստինի Րամ Ալլա քաղաքի մոտ։

Տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես Իսրայելի բանակայինները գրոհում են ժողովրդի վրա՝ գազային ատրճանակներ օգտագործելով։

Արդյունքում շատերը շնչահեղձ են եղել և հիվանդանոց են տեղափոխվել, այդ թվում նաև արաբ լրագրողը, ով ուղիղ եթերում լուրեր էր հաղորդում։