Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր Բրեմենի «Վերդերին»:
Հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով՝ հյուրերի հաղթանակով:
Հայաստանի հավաքականի և դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Գոլերը.
Անտոնի Ուջա (31) – Մարկո Ռոյս (9, 72), Հենրիխ Մխիթարյան (44):
հավելենք, որ այս հաղթանակից հետո Տուխելի ղեկավարած թիմն ամրապնդեց դիրքերը 2-րդ հորիզոնականով և ընդամենը 5 միավորով է զիջում առաջատար «Բավարիային»: