«Յուվենտուսը» թուրինյան դերբիում 2:1 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց «Տորինոյին»:

Գոլերը.

Պոլ Պոգբա (19), Խուան Կուադրադո (90+4) – Չեզարե Բովո (51):

Իսկ քիչ ավարտված խաղում «Ռոման» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Ինտերին»:

Հանդիպման միակ գոլի հեղինակը 30-րդ րոպեին դարձավ Մեդելը:

Հավելենք, որ այս հանդիպումներից հետո Իտալիայի չեմպիոնը 15 միավորով «Տորինոյի» հետ կիսում է10-11-րդ տեղերը:

«Ինտերը» 24 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռոման» 23 միավորով 2-րդն է: