Ինչպես հայտնել ենք, երեկ ողբերգական ավիավթար է տեղի ունեցել Եգիպտոսից Ռուսաստան թռչող Airbus A321 ինքնաթիռի հետ, ինչի արդյունքում զոհվել են ավելի քան 200 մարդ։ Bazaistoria.ru կայքը ներկայացրել է ուղևորների մի մասի լուսանկարները։
«Հավերժ հիշատակ մեր սիրելի, կենսունակ ու լուսավոր մարդկանց»,- գրում է կայքը:
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 1-ին ՌԴ-ում հայտարարված է սգի օր։
Հիշեցնենք նաև, որ Reuters-ը հայտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված առնչվող ռազմական խմբավորումը ստանձնել է Սինայի թերակղզում ռուսական Airbus-321 ուղևորատար ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը: