Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել: Դեպքը գրանցվել է Քոջալեի նահանգի Դարըջա շրջանում քվեարկության ընթացքում։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունը վիճաբանող կողմերին բաժանելու համար ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել:

Պարզվել է 80 տարեկան կնոջը փորձել են օգնել ազգականները, ինչի պատճառով էլ վեճ է սկսվել հանձնաժողովի անդամների ու ազգականների միջև: Հանձնաժողովի ԱԶԿ-ական ղեկավարը տարեց կնոջ ձեռքից վերցրել է քվեաթերթիկն ու պատռել: