Այսօր Թուրքիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ... Թուրքիայի ԿԸՀ-ն արդեն հրապարակել է 99 % քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքները...Այս անգամ ևս Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հարազատ «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AK Parti) չկարողացավ ստանալ ընտրողների ձայների պարզ մեծամասնությունը...Ըստ նախնական տվյալների «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AK Parti) ստացել է ընտրողների ձայների 49,4%(316 մանդատ), Քեմալ Քլչդարօղլուի ղեկավարած «Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը» (CHP) ստացել է`25,4%(134 մանդատ), ծայրահեղական Դեվլեթ Բախչելիի ահաբեկչական անցյալ ունեցող «Ազգայնական շարժում կուսակցությունը»(MHP)՝11,9%(41 մանդատ), իսկ քրդամետ «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը» ( HDP)՝10,7%(59 մանդատ)...Այսպիսով,Ռ.Էրդողանին կրկին չի հաջողվում ստանալ ձայների պարզ մեծամասնությունը... Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար Ռ.Էրդողանի կուսակցությունը պետք է ունենար 330 պատգամավոր 550-ից...Սակայն Էրդողանին կհաջողվի միանձնյա ձևավորել գործադիր իշխանությունը...
Հիշեցնեմ,որ հուլիսի 5-ին տեղի ունեցած ընտրություններում Ռ.Էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցությունը» ստացել էր ընտրողների ձայների ընդամենը 40,87%...Նրան չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն մեջլիս անցած այլ երեք քաղաքական ուժերից որևէ մեկի հետ...Նախապատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Էրդողանը սանձազերծեց պատերազմ երկրի արևելյան՝քրդաբնակ շրջաններում՝փորձելով ձայներ խլել ազգայնականներից և չեզոքացնել քրդամետ «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությանը»...Կիսով չափ դա նրան հաջողվեց.եթե հուլիսին թուրք ֆաշիստները Դ.Բախչելիի ղեկավարությամբ ստացել էին ձայների 16,4% ,ապա հիմա նրանց ձայն է տվել ընտրողների ընդամենը 12%-ը....Իսկ «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը»,որը հուլիսին ստացել էր 13,1%,հիմա դժվարությամբ հաղթահարում է օրենսդիր մարմին անցնելու անցողիկ շեմը և արժանացել է ընրողների 10,5% ձայներին....Սակայն Էրդողանին չհաջողվեց քրդամետ ուժերին դուրս թողնել մեջլիսից...Գրեթե չի փոփոխվել քեմալիստների՝«Ժողովրդա-Հանրապետական կուսակցության» ձայների հարաբերակցությունը...Եթե հուլիսին նա ստացել էր ընտրողների ձայների 25%, ապա հիմա՝25,4%` մի փոքր բարելավելով իր դիրքերը...
Հ.Գ.Այս ընտրություններն արտացոլեցին նաև Թուրքիայի ոչ միայն էթնիկ, այլև ՔԱՂԱՔԱԿԱՆ մասնատվածությունը... Օրինակ,եթե Կոնյայում AK Parti-ն ստանում է 74,3%,իսկ HDP-ն՝2,9%,ապա Դիարբեքիրում HDP-ին ձայն է տալիս ընտրողների 72%,իսկ Էրդողանի AK Parti-ն՝21%...Հավելեմ,որ երկրի մեծությամբ երրորդ՝Իզմիր քաղաքում հաղթել են քեմալիստները...
Գագիկ Համբարյան-Facebook