Նոյեմբերի 1-ին Թուրքիայում ընթանում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այսօր արդեն հայտնի է դառնում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կուսակցություն հաղթանակեց:
Ըստ «Անադոլու» գործակալության հրապարակած նախնական տվյալների՝ ԱԶԿ-ն ստացել է ընտրողների ձայների ավելի քան 49%-ն ու խորհրդարանում կունենա 317 մանդատ։
Նշենք, որ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներով նրանք չկարողացան ստանալ ձայների անհրաժեշտ քանակությունը և միայնակ կառավարություն ձևավորել չկարողացած: Իսկ այս անգամ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երեկվա ընտրությունների արդյունքում կարողացավ նվաճել կառավարություն ձևավորելու իրավունքը։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) փոքր- ինչ բարելավել է դիրքերն ու հաջորդ գումարման խորհրդարանում կունենա 135 մանդատ։ «Ազգայնական շարժում» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրությունների համեմատ 4.3 տոկոսով քիչ ձայն է հավաքել՝ կորցնելով խորհրդարանական 39 մանդատ:
Նշենք նաև, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ընտրողների թիվը պակասել է մեկ միլիոնով: Կուսակցությունը հազիվ հաղթահարել է 10 տոկոսի արգելքն ու խորհրդարանում նախորդ 80-ի փոխարեն կունենա 59 պատգամավոր։
Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ դժգոհ են իրենց գրանցած արդյունքից, սակայն ընդունում են քվեարկության արդյունքում ստեղծված պատկերը: