2016 թ.-ին ՀՀ արտաքին պարտքը կհասնի 50 տոկոսի շեմին, իսկ տնտեսական աճը ՝ պայմանավորված արտաքին գործոններով՝ կլինի ավելի համեստ` ՀՆԱ-ի 2 տոկոսը, իսկ 12 ամսվա կտրվածքով՝ 4` պլյուս մինուսն մեկ տոկոս: Այս մասին ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարակման ժամանակ հայտարարել է Ֆինանսների նախարարի առաջին տեղակալը: 

«ՀՀ 2016 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով՝ 1 219.5 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 411.9 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 192.4 մլրդ դրամ»,- ասաց նա:

Ներկայացնենք որոշ տվյալներ. ՀՀ համայնքների 2016 թվականի բյուջեները կկազմեն՝ եկամուտների գծով՝ 129.0 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 130.6 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 1.6 մլրդ դրամ:

Պավել Սաֆարյանը մասնավորապես ասաց. «Հարկային եկամուտների և պետական տուրքերի 2016 թ. ծրագրային մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 20.7%-ը` 2015 թ. համար ծրագրային և 2014 թ. փաստացի համապատասխանաբար 23.4%-ի և 21.7%-ի դիմաց: Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2016 թ. համար ծրագրվել են 1,129.0 մլրդ դրամի չափով՝ 2015 թ. համար հաստատված և 2014 թ. փաստացի համադրելի մուտքերի համապատասխանաբար՝ 1,138.7 և 1,049.0 մլրդ. դրամի դիմաց: Նպատակային օժանդակություն դրամաշնորհային ծրագրերից` 35.6 մլն ԱՄՆ դոլար»