Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 72-ի: Այս մասին հայտնում է Agence France Presse գործակալությունը` հղում կատարելով չինական պետական CCTV հեռուստաընկիերությանը: Մինչ այդ հայտնել էին 32 զոհվածի և 600 վիրավորի մասին:
Երկրաշարժի արդյունքում փլվել է մի շենք և այդ գոտում առաջացել են սողանքներ:
6.6-7.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 8-ին: Էպիկենտրոնը գտնվել է Յան քաղաքում:
Սիչուանից բացի երկրաշարժը զգալի է եղել նաև հարևան Գույչժաո, Գայնսու, Շենսի և Յունան նահանգներում: