Ինչպես հայտնել ենք, Ադրբեջանում երեկ տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներով հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը։ Ընդդիմությունը քննադատել է ընտրությունները՝ դրանք կեղծված համարելով:

Նշենք, որ ընտրություններին մասնակցել են նաև հումորի մեծ զգացում ունեցող անձիք, ինչի մասին վկայում են տվյալ լուսանկարները: Քվեատուփերում տարբեր գրություններով քվեաթերթիկներ են հայտնվել: