«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ընկերություններից 6-ում ստուգումներն ավարտել են և առանձնակի մեծ ու խոշոր չափերի խախտումներ չեն հայտնաբարել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Չի ստուգվել միայն «Արարատի ցեմենտի գործարանը»:

Գագիկ Խաչատրյանը մասնավորապես ասել է. «Քաղաքական գործոններում արձանագրվածը բոլորս գիտենք, սակայն նշեմ, որ վերջին տարիներին չենք տեսնի, որ հարկային ու մաքսային մարմիններ քաղաքական գործընթացներում ունենան այնպիսի դեր, որը հակասի օրենքին»:

Գագիկ Խաչատրյանը՝ խոսելով տնտեսական մենաշնորհների մասին, ասաց.

«Սակայն ասել եմ ու ասում եմ, որ այն մարդիկ ովքեր զբաղվում են բիզնեսով և հարկային պարտավորությունները կատարում են, փա՛ռք Աստծու, թող զբաղվեն և մեր ներդրումային վիճակը կլավանա: Այն մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով և հարկայն պարտավորութունները չեն կատարում իրավունք չունեն պետական լծակները օգտագործել, իսկ մոնոպոլիաները ցանկացած երկրի համար լավ չեն»: