Ինչպես հայտնի է, Նոյեմբերի 1-ին Թուրքիայում ընթանում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կուսակցություն հաղթանակեց: Մեր հարևան պետությունում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև ՀՀ-ի վրա դրանց ազդեցության մասին YerevanNews.am-ը խոսեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:
- Նրան հաջողվել է կառավարություն ձևավորել, քանի որ իր կուսակցությունը ստացել է 316 մանդատ՝ անհրաժեշտ 276-ից: Այս դեպքում կուսակացություն ունի ձևավորել սեփական կառավարությունը: Խնդիրը հետևյալն է. Էրդողանի համար այս ընտրությունները կարևոր էին այն առումով, որ ինքը ցանկանում էր խորհրդարան անցկացներ 330 պատգամավոր, որպեսզի կարողանա սահմանադրական բարեփոխումներ իրականացնի և Թուրքիայն դարձնի նախագահական երկիր: Ճիշտ է, նա խնդիր ուներ հունիսին տեղի ունեցած ընտրություններից հետո կառավարություն ձևավորելու, բայց իր գլխավոր նպատակը եղել է դա, բայց նրան չի հաջողվի, որովհետև պատգամավորների թիվը 14-ով պակաս է անհրաժեշտից:
Այսինքն, ամեն ինչ անցավ ըստ կանխատեսված ծրագրի՞:
- Ոչ, կանխատեսված չեն եղել: Նախապատրաստվելով արտահերթ ընտրություններին Էրդողանը իր գլխավոր նպատակն էր դրել ձայներ խլել «քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» և ազգայնական, նախկինում ահաբեկչական անցյալ ունեցող «Ազգային շարժում» կուսակցությունից, ինչը նրան հաջողվեց: Քեմալիստների ժողովրդահանրապետական կուսակցությունը ստացավ այնքան, որքան հավաքել էր հունիսին: Էրդողանի ստացած ավել 9 տոկոսը մեծ մասամբ եկել էր քրդական կուսակցությունից և ազգայնական կուսակցություններից խլած ձայների շնորհիվ: Նրա վերջին 2 ամիսների քարոզարշավը հենց դրան էր ձգտում: Այսինքն, քաղաքական իրավիճակի սրում, թուրքերի մոտ ազգային գաղափարախոսության բարձրացում, ինչին ինքը հասավ: Չնայած, իր ծրագիրը լիովին կիրականանար այն դեպքում, եթե քրդերը չանցներին խորհրդարան:
Հնարավո՞ր է Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը որոշակիորեն փոխվի:
- Դե քաղաքականությունը ինքնըստինքյան կոշտ էր... ես չեմ կարծում, որ կփոփոխվի: Կփոփոխվեր այն ժամանակ, երբ Էրդողանը ստիպված լիներ ազգայնականների հետ կոալիցիա կազմեր, իսկ նրանք ոչ թե «հակահայ» են, այլ «հայատյաց են»: Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը չի փոխվի, ընդհակառակը թուրքերը կշարունակեն իրենց խաբկանք քաղաքականությունը հայերի նկատմամբ՝ վերանորոգելով մի քանի եկեղեցիներ, հանդիպելով հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ կամ հետ տալով որևէ ունեցվածք հայկական եկեղեցուն, դրանով թե ՀՀ-ին, թե միջազգային հանրությանը կհամոզեն, որ իրենք ձեռք են մեկնում հայ ժողովրդին, բայց դրա դիմաց ոչինչ չեն ստանում: