Նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

Ըստ նախնական տվյալների ժամը 08.00-ի դրությամբ կա 7 զոհ և 36 հոսպիտալացված, որոնցից 9-ի վիճակը ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ինչպես տեղեկանում ենք РИА Новости-ից, ավտոբուսում եղել է 63 մարդ, 35 մարդ հոսպիտալացվել է: Նրանցից 7-ի վիճակը ծանր է, 10-ինը` միջին ծանրության: Ըստ աղբյուրի, ավտոբուսի ուղևորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:

Նշվում է ավտովթարի 2 հիմնական վարկած` կամ վարորդն է քնել ղեկին, կամ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է:

Ավտովթարից հետո ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի Գլխավոր վարչությունում բացվել է հեռախոսի թեժ գիծ` 8(4872)21-16-09: