«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ արդադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աճուրդներում երբեմն զավեշտների կարելի է հանդիպել: Մասնավորապես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն ներկայումս աճուրդի է հանել ընդամենը մեկ երկաթե աղբաման, որը նախատեսված է տեղադրել խանութների մուտքերի մոտ:

Ի դեպ, աղբամանի աճուրդի ավարտին մնացել է երկու օր: Երեկվա դրությամբ աղբամանը գնելու համար ոչ մի գնային առաջարկ դեռևս չէր ներկայացվել: Ի դեպ, այս առանձնահատուկ աղբամանն արժի 3750 դրամ:

Նշենք նաև, որ աճուրդի հանված առարկայի նկարագրության մեջ ոչ մի տվյալ չկա այն մասին, թե այս «հատուկ» աղբամանն օգտագործված է, թե ոչ:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: