«Նախնական տվյալներով, ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, 200 մետր տարածությամբ ավտոբուսը խփվել է մի արգելապատնեշից մյուսին: Ճտպ-ն տեղի ունենալու պահին մեքենայի սրահում գտնվել է 59 ուղևոր: Ներկայիս դրությամբ ՉՏՊ-իվայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, որոնք ապահովում են դեպքի վայրում անվտանգությունը: Հանգամանքները պարզվում են և ձեռնարկվում են միջոցներ աղետի հետևանքները վերացնելու համար»,- ասել է Տուլայի շրջանի ռուսական ԱԻՆ-ի մամլո-ծառայության ղեկավարը:

Նշենք, որ ըստ նախնական տվյալների ժամը 08.00-ի դրությամբ կա 7 զոհ և 36 հոսպիտալացված, որոնցից 9-ի վիճակը ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել: