Երեկ Սպիտակ Տունը հանդես է եկել ամբողջ աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման մասին հաշվետվությամբ, որտեղ անդարադարձ է կատարել նաև Հայաստանին: Մասնավորպաես նշվել է, որ այս տարի մայսիսի 6-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտորություններ,որոնք ԵԱՀԿ-ի ներկայացմամբ եղել է մրցակցային, սակայն ներկայացրել են նաև խախտումներ, որի պատճառով նախընտրական շրջանում հավասար լիազորություններ չեն ունեցել: Իշխող կոալիցիան նախագահ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է իշխել քաղաքական համակարգում:
Այս տարվա ընթացքում արձանագրված մարդու իրավունքների հիմնական խախտումները կապված են կառավարությունը փոխելու քաղաքացիների իրավունքի հետ, կաշառակերության, կառավարությունում թափանցելիության բացակայությունը և իրավական համակարգի սահմանափակ ազատությունը: Մայիսի վեցին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հիմնական սխալները եղել են կառավարական ռեսուրսների չարաշահումը, քվեներ գնելու արժանահավատ մեղադրանքները, թերացումները բողոքարկման գործընթացում, բացերը ընտրական օրենսգրքում: Շարունակվող կաշառակերության մեղադրանքները կառավարական բոլոր մակարդակներում թուլացնում է օրենքի գերակայության ուժը, չնայած կառավարության կողմից ձեռնարկված քայլերի: Դատարանները շարունակում են մնալ գործադիր իշխանության ճնշման տակ, ինչը ցույց են տալիս քաղաքական շարժառիթով հետապնդումները և ձերբակալությունները:
Մարդու իրավունքների չարաշահման դրվագները կապված են բանակում սպանությունների, «դեդովշինաների» և հասարակ զինվորների հարաբերությունները և այդպիսի արարքների պատասխանատվության բացակայությունը: Ոստիկանությունը շարունակում է բռնությունները քաղաքացիների նկատմամբ ձերբակալության ժամանակ: Շատ բանտերը լեփ լեցուն են, իսկ բանտերում բացակայում են սանիտարական և բուժօգնության պայմանները: Ոստիկանական հեղինակությունները շարունակում են ձերբակալություններն առանց մեղադրանքների հաստատման: Դատավարությունները հաճախ հետաձգվում են:
ԶԼՄ-ները լավ ներկայարել են նախընտրական արշավը, սակայն շարունակում են աչքի ընկնել քաղաքական տարբեր տեսակետների և իրականության ներկայացման թերություևները: Աշխատավորների իրավունքները սահմանափակված են և աշխատանքային օրենքները թույլ կերպով են գործում:
Չնայած որ կառավարությունը որոշ քայլեր ձեռնարկել է մարդու իրավունքները խախտած անվտանգության ուժերի բարձր պաշտոնայների պատժելու ուղղությամբ, սակայն մեծ մասամբ վերջիններիս կողմից խախատումները շարունակում են անպատժելի մնալ: 2011 թվականի դեկտեմբերին կառավարությունը հանդես եկավ հաշվետվությամբ, որտեղ նշվում էր 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ութ քաղաքացիների և երկու ոստիկանների սպանության գործի հետաքննության վերաբերյալ, սակայն մինչև այժմ ոչմեկ պատասխանատվության չի ենթարկվել: