Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ  այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 13:45-ին սպորտային մարմնամարզության հավաքական թիմին Լոնդոնից Երևան տեղափոխող չվերթը անորոշ ժամանակով հետաձգվում է:

Yerevannews.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը նշեց, որ եղանակային վատ պայմանների պատճառով հայ մարզիկները Գլազգոյից Լոնդոն են ժամանել ուշացումով։ Իսկ հետագձված չվերթի մասին ֆեդերացիայում առայժմ տեղեկություններ չունեն։

Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության հավաքական թիմը մեկնել էր Գլազգո՝ մասնակցելու սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը: