«Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի խանութների միջոցով իրականացված առևտրի 76 տոկոսն իրականացրել են սուպերմարկետները։ Խանութներում անցած 9 ամիսներին իրականացվել է 670 մլրդ 543 մլն դրամի առևտուր, որից ավելի քան 12 հազար փոքր խանութներին բաժին է հասնում միայն 161 մլրդ 760 մլն դրամը։ Ընդհանուր առևտրի ավելի քան 85 տոկոսն իրականացվել է Երևանում։
Մայրաքաղաքում ինն ամսում իրականացվել է 573 մլրդ 903 մլն դրամի առևտուր։ Իսկ 10 մարզերում իրականացված առևտուրը կազմել է ընդամենը 96 մլրդ 640 մլն դրամ։ Այսինքն՝ Հայաստանի ողջ կարողությունը կենտրոնացված է մեկ բնակավայրում՝ Երևանում։ Իսկ մարզերը թաղված են աղքատության մեջ։ Օրինակ՝ Սյունիքի մարզում ընթացիկ տարում իրականացվել է ընդամենը 4 մլրդ 668 մլն դրամի առևտուր։ Սյունիքը, ըստ պաշտոնական տվյալների, ունի 140 հազար բնակիչ, այստեղ միջին աշխատավարձը հանրապետությունում ամենաբարձրն է, իբր անգամ Երևանին է գերազանցում՝ կազմելով 251 հազար դրամ»,-գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: