62-ամյա ավստրալացի Ռիք Ֆոկերին հետազոտություններ անցկացնելու համար նախորդ ամիս գնացել է անտառներ՝ նկարահանումներ իրականացնելու համար և կորել անմարդաբնակ անտառային արահետներում։
Փրկարարները նրան գտել են այս ամսվա 12-ին, կորած տեղից 15 կմ հեռավորության վրա։ Նա մնացել է 6 օր առանց ջրի։ Նա սնվել է մրջնանոցի մրջյունները ուտելով։ Ասում է, որ առաջին օրը նա կերել է 12 մրջյուն, երկրորդ օրը՝ 18։ Նա խոստովանել է, որ մրջյունները շատ համեղ են։
BBC-ն հաղորդում է, որ շաքարախտով հիվանդ այս մարդը, այդ օրերին սրտի կաթված էլ է ստացել: