ՀՀ արտգործնախարարությունը հայտնում է, որ ՌԴ Տուլայի մարզի Առողջապահության նախարարության կողմից ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը փոխանցված տեղեկության համաձայն, ք. Ուզլովսկի շրջանային հիվանդանոցում ստացված ծանր վնասվածքների հետևանքով մահացել է «Մոսկվա-Երևան» ուղերթն իրականացնող վթարված ավտոբուսի ուղևոր` 1947թ.-ին ծնված Սպարտակ Ցոլակի Նալբանդյանը:

Այսպիսով Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով մահացածներն 8-ն են: