«2016 թվականին նշված կառավարման մարմինների պահպանման ծախսերը նախատեսված է 91 միլիարդ 719 միլիոն դրամ գումար, որը 688 միլիոն դրամով ավել է նախորդ տարվանից։ ՀՆԱ-ի մեջ պետական կառավարման պահպանության համար ծախսերը 0.2 տոկոսն է կազմում, որը նվազեցված ցուցանիշ է նախորդների համեմատ: Իսկ պետական բյուջեի ծախսերի նվազեցման հետ կապված ասեմ, որ այն կազմում է 0.24 տոկոս, այսինքն՝ 6.85-ից դարձել է 6.5»,- Այսօր ԱԺ պետաիրավական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող Ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:

Նա նշեց, որ միջոցներն օգտագործել են խիստ խնայողաբար, քանի որ կրճատվել են կապիտալ ծախսերը։ Իսկ 91 միլիարդ 719 միլիոն դրամի մեջ մտնում են նաև դեսպանությունների ծախսերը , քանի որ մեկ միլիարդ ավելացել է դեսպանությունների ծախսերի համար, և սա այն դեպքում, երբ աշխատավարձերի բարձրացում է եղել՝ շուրջ 109 միլիոն դրամ: 

2016 թվականին նախատեսված է ծառայողական ավտոմեքենաների թիվն ավելացնել 4-ով, ինչը պայմանավորված է Ինտեգրման նախարարության ստեղծումով: