Ժամը 16.20-ի դրությամբ հայտնի է, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 7-ի ինքնությունը ճշտվել է.

1. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947 թ.),

2. Գագիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.),

3. Հրաչ Բադալյան,

4. Գագիկ Ստեփանյան,

5. Վաղուշ Ստեփանյան:

6. Հայկ Ժորայի Հովհաննիսյան (ծնվ. 1970 թ.),

7. Հակոբ Լյուդվիգի Ալիխանյան:

Նշենք, որ ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ-ն անընդմեջ կապի մեջ է ՌԴ ԱԻՆ-ի, ՃԿԿ-ի, Տուլայի նահանգի ՃԿԿ-ի, ինչպես նաև ՌԴ-ում ՀՀ փոխդեսպան Արթուր Մանասարյանի հետ: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում ՏԿԱԻՆ-ի ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներն արդեն դեպքի վայրում են: Արտակ Ղազարյանն այցելել է Տուլայի նահանգի հիվանդանոցներ, խոսել բուժանձնակազմի հետ` տուժածների վիճակի մասին տեղեկանալու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին:

Վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը, որի տնօրենն է Արթուր Հարությունյանը (Պալաչ): Նա ավելի վաղ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր, որ Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսը «Քինգ դե լյուքս» ընկերությանն է: