Մոսկվա-Երևան վթարի ենթարկված ավտոբուսի զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը: 35 մարդ վիրավոր է, 7-ը ծանր վիճակում է, գտնվում են Տուլայի մարզի տարբեր հիվանդանոցներում:

Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասել է, որ Մոսկվայում վաղը նախատեսված բոլոր տոնական միջոցառումները ողբերգության պատճառով չեղյալ են հայտարարվել: Աբրահամյանը նաև փոխանցել է, որ ինքը զրուցել է Տուլայի հայերի միության նախագահի հետ, ով հավաստիացրել է, որ վթարից տուժած բոլոր անօթևան հայերին տրամադրվել է հյուրանոց:

Հիվանդանոցներում վիրավորներին համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում լավագույն բժիշկները։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, մյուսների, այդ թվում նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող 10 վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

Ստեղծված են համապատասխան պայմաններ, անհրաժեշտության դեպքում, կկազմակերպվի նաև վթարից տուժածների հարազատների տեղափոխումն ու դիմավորումը։

Նշենք նաև, որ մեքենայի տեսախցիկը ֆիքսել է Մոսկվա-Երևան ավտոբուսի սարսափելի վթարի պահը: