Տուլայի շրջանում պարզում են խոշոր ՃՏՊ-ի պատճառները: Այս գիշեր այնտեղ ավտոբուս է շրջվել, ինչի արդյունքում զոհերի թիվը հասել է 9-ի, 47-ը լրջորեն վնասվել են: Նշվում է ողբերգության տեղի ունենալու 2 պատճառ՝ տեխնիկական անսարքություն և վարորդի ղեկի վրա քնելու հավանականությունը: Հայտնի է նաև, որ վարորդը գրեթե չի վնասվել:
Նշենք, որ հրապարակվել է նաև տեսանյութ, որում ցուցադրվում է ՃՏՊ-ի տեղի ունենալու պահը: