Այսօր ՌԴ Տուլայի շրջանում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի ողբերգական վթարի գործով վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալվել է, նա դեռ հարցաքննվում է: Նրան սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։

Նշենք, որ ժամը 21.30-ի դրությամբ ստացված տվյալների համաձայն` Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի.

1. Հակոբ Ալիխանյան Լյուդվիգի (ծնվ. 1960թ.),
2. Հայկ Ժորայի Հովհաննիսյան,
3. Հրաչ Արտավազդի Բադալյան (ծնվ. 1981թ.),
4. Գագիկ Արմենակի Մանուկյան (ծնվ. 1961թ.),
5. Վարուժ Ստեփանի Ստեփանյան (ծնվ. 1954թ.),
6. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.),
7. Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961թ.),
8. Արտաշես Ավետիքի Հովհաննիսյան (ծնվ. 1980թ.):