«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 3-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում «Լայթ հաուս» բարեգործական կազմակերպությունում մեկ ամսական երեխա է մահացել: Փաստի առիթով ոստիկանության Էջմիածնի բաժնում նյութեր են նախապատրաստվել: Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ մայրը երեկոյան ժամը 10-ին երեխային կերակրել քնեցրել է: Ժամը 3-ի կողմերը, երբ արթնացել է, որ փոքրիկին նորից կերակրի, տեսել է երեխան մեռած է: Թե ինչն է եղել փոքրիկի մահվան պատճառը, պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Մահացած երեխայի մայրը 17 տարեկան է: «Մինչև ծննդաբերելը 17-ամյա կինն ամուսնու և ծնողների հետ Կարբիի սարերում անասուն է պահել: Երեխայի ծնվելու օրը նրան տեղափոխել են Աշտարակի հիվանդանոց, որտեղ ծննդաբերել է, ապա մորն ու մանկանը միասին բերել են «Լայթ հաուս»»,- փոխանցեց ոստիկանության աշխատակիցը: Ըստ նրա՝ մեկ ամսվա ընթացքում որևէ մեկը, այդ թվում և ամուսինը, կնոջն ու նորածին որդուն տեսակցության չեն եկել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: