«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գալուստ Գրիգորիչը չի՞ տխրում, որ ընդդիմադիր դաշտն այսպես ամայացվեց, ու սահմանադրական հանրաքվեի դեմ այդքան ճակատներ ստեղծվեցին, որովհետեւ ճակատները ոչ այնքան ձեր դեմ, ինչքան միմյանց դեմ են պայքարում: «Այո, ընդդիմադիր դաշտում երաշտ է, եւ դա ամենացավալի խնդիրն է մեզ համար»: Մի՞թե: «Այո, նույնիսկ կատակով ասում եմ, թե իշխանություններն սկսել են ջրվորի դեր կատարել` դաշտը ջրել: Մեղավոր են նրանք, ովքեր անընդհատ կասեցնում են նոր քաղաքական ուժերի մուտքը»: Ո՞վ է կասեցնում: «Ընդդիմությունը: Նույն իր մոտեցումներով, հայհոյանքներով, դրսեւորումներով, առանց որեւէ նպատակադրումների, բացի իշխանության գալուց, փորձում է իր միտինգներով կանխարգելել նրանց, ովքեր ավելի մի սերունդ են եւ ավելին կարող են անել»: Բա ասում են` ամեն իշխանություն արժե՞ իր ընդդիմությանը: «Էս դեպքում` ոչ, որովհետեւ այսօրվա դիմությունն այդ անապատում մի օազիս է, որից նորից կձեւավորվի կանաչ զանգված»»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: