Կանադայի կառավարությունը Քուեբեկում երեկ դատարկել է 40 դպրոց և ուսումնական հաստատություն, քանի որ լուրեր էին տարածվել տեղադրված ռումբերի մասին։

Քուեբեկի պաշտոնյաներից մեկը ասել էր, որ անհայտ մի խմբավորում համացանցում հայտարարել է ուսումնական հաստատություններում ուսուցիչներից դժգոհության մասին և սպառնացել դպրոցներում ռումբեր տեղադրել։

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ պետությունը այս տեղեկության համաձայն դատարկել է 40 դպրոց և ուսումնական հաստատություն: