Սիրիայի Հալեպ քաղաքի շրջակայքում սիրիական բանակի և ահաբեկչական խմբավորումների ընդհարումները շարունակվում են։

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ սիրիական բանակը կարողացել է ազատագրել, Հալեպից մուտքի և ելքի միակ ճանապարհը՝ Ալ Խանասերը, բանակը սկսել է ականազերծման աշխատանքները և շուտով սննդամթերքի գները կկայունանան դրսից ներմուծելու պատճառով։

Մյուս կողմից ահաբեկչական խմբավորումները երեկ Հին Հալեպից հրթիռակոծել են Ալ Բարոն թաղամասը, արդյունքում զոհվել է 10 քաղաքացի և կան բազմաթիվ վիրավորներ։