Այսօր Սուդանում ընկած բեռնատար ինքնաթիռն ընկել է գյուղականհամայնքի վրա, որը գտնվում է Սպիտակ Նեղոս գետի մոտակայքում: Ենթադրվում է, որ Ан-12-ը ընկել է տեղացի ձկնորսների վրա: Փլատակների տակ է մնացել9 մարդ: 

Նախնական տվյալներով, աղետի վայրում հայտնաբերվել է 40 մարմին, ներառյալ ՌԴ 5 քաղաքացիներին: Դեպքը տեղի է ունեցել Ջուբա քաղաքի օդանավակայանի մոտակայքում

Ինքնաթիռը պատկանում է «Allied Services Limited» ընկերությանը:

Ինքնաթիռի կործանման ամենահավանական տարբերակ է նշվում դրա չափազանց շատ ծանրաբեռնումը: Ըստ նախնական տեղեկությունների, 21 տոննա տարողությամբ ինքնաթիռը այս անգամ տեղափոխել է 30-35 տոննա բեռ: