Մեր օրերում ամենից շատ բարեգթության , ուրիշի ցավին անտարբեր չմնալու խնդիր ունենք: Կարծես թե սովորել ենք աղքատության մեջ իրենց գոյությունը մի կերպ պահող մեր հայրենանկիցներին : ԱՄՆ-ում բնակվող Հարութ Բալյանը այն քչերից մեկն է, որ օվկիանոսից այն կողմ հետևում է հայրենիքում կատարվող իրադարձություններին: Նրա բազմահազար երկրպագուները տարբեր խնդրանքներով են դիմում ու երգիչը միշտ պատրաստակամ է նրանց օգնելու: Սակայն Արմավիրի մարզի «Արազապ» գյուղում ապրող աղջնակի նամակը նրան տարավ այդ հեռավոր գյուղ:
Երգիչը հնգօրյա այցով Երևանում էր, իր նոր տեսասկավառակի առիթով և գարնանը նախատեսված մենահամերգի համար : Դեռ ԱՄՆ-ում տեսել էր «Կիսաբաց լուսամուտների» այն հաղորդումը , որի ընտանիքի երեխաների ցանկությունն էր տեսնել Հարութին : Առանց տատանվելու , օգնելու մեծ ցանկությամբ մեկնեց այդ գյուղ: Նրանց հանդիպումը այնքան ազդեցիկ էր , սրտահույզ, որ դրամական օգնությունից, առաջին անհրաժեշտության համարվող պարագաներից , սնունդից զատ, նա նույնիսկ իր անձնական իրերից մեկը նվիրեց , որից երբեք չէր բաժանվել : Ընտանիքի անդամները արցունքոտ աչքերով էին նայում սիրելի երգչին `անհավատալին հավատալի էր , անհնարը հնարավոր դարձած: