«Առավոտն այսօր սկսվել է վաղ ու տհաճ: Ես պարզեցի, որ կորել են իմ թանկարժեք զարդերն ու ժամացույցները: Դրանք գողացել են հյուրանոցներից մեկում, որտեղ ես ապրում էի: 1 ամսում ես բազմաթիվ հյուրանոցներ եմ փոխել մի քանի քաղաքում, այնպես որ, անգամ պատկերացում չունեմ, թե որտեղ սկանդալ բարձրացնեմ:
Ես տուփերը չհրկիզվող պահարանից դնում էի պայուսակներիս մեջ՝ անգամ չստուգելով դրանց պարունակությունը, քանի որ չէի կարող մտածել, թե նման բան հնարավոր է …
Ես ուզում եմ դիմել այն մարդուն, ով ձեռք է բարձրացրել ուրիշի ունեցվածքի վրա: Ես նորից ու նորից կստանամ նոր զարդեր, նոր ժամացույցներ, նոր ադամանդներ, քանի որ եթե Աստված մի բան վերցնում է, կրկնակի է տալիս, իսկ եթե վերցնում ես մի բան, որը քեզ չի պատկանում, դրա համար շատ թանկ կվճարես ոչ միայն նյութականով, այլև առողջությամբ: Իմ զարդերը ձեզ երջանկություն ու հաջողություն չեն բերի»,- գրում է երգչուհի Եվա Ռիվասը իր միկրոբլոգում: