«Տուլայում ավտովթարի ողբերգության պատճառ դարձած վարորդը՝ Գառնիկ Հարությունյանը, Արամուս համայնքից Է։ Նա ծանր վնասվածքներ չի ստացել։ Նրա ընտանիքն Էլ այս օրերին, շունչը պահած, սպասում Է որևէ նորության։ Մեզ հետ զրույցում ասում էին, որ ինչ գիտեն, հեռուստատեսությունից է։ Նրա եղբայրը՝ Հարություն Հարությունյանը, ասաց. «Իր հետ չենք կարողանում կապ հաստատել, ոչ էլ ընկերությունից կամ որևէ տեղից են զանգել մեզ՝ մանրամասներ ասել։ Սպասում ենք։ Գոնե եթե թույլ տային ինքը զանգեր, կամ մեզ մի խաբար ասեին... տեսնենք, եթե նորություն չեղավ, երևի պետք է գնանք»։
Նա չի հավատում վարկածներին, որ Գառնիկ Հարությունյանը հնարավոր է ղեկին քնած լիներ, քանի որ ընդամենը 2 ժամ էր, ինչ ճանապարհ էին ընկել։ «Մանկուց մեքենա է վարում, նորմալ, ուշադիր վարորդ է, չգիտեմ՝ քննությունը կպարզի, թե ինչ է եղել, բոլորս շիվար ենք, ինքը մարդկանց կյանքի հետ խաղացող չէր»,- ասաց Հարությունը։ Ի դեպ, ռուսական մամուլը տեղեկացնում է նաև, որ Գառնիկ Հարությունյանն այս տարի մեկ անգամ տուգանքի է ենթարկվել անսարք մեքենա վարելու համար. Հարություն Հարությունյանը նշեց, որ իրենք էլ են առաջին անգամ այդ մասին հեռուստատեսությամբ լսել. «Դե, տուգանք է՝ ճանապարհային երթևեկության տուգանք կարող Է գրված լինի, ես չեմ կարող ասել»»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: