Այսօր Կառավարության նիստի սկզբում վարչապետի առաջարկով բոլորը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Տուլայում Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի զոհերի հիշատակը։

Վարչապետը հայտնեց, որ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի ղեկավարն է ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Նա մասնավորապես ասաց. «Գագիկ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Տուլայի նահանգում են ու անմիջական աջակցություն են բերում տուժածներին։ Շնորհակալ ենք նաև մեր ռուս գործընկերներին»:

Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ երեկ քննարկում է եղել ՀՀ Նախագահի հետ, ինչի արդյունքում որոշվել է. «Բոլոր ծախսերը՝ բուժման և հուղարկավորության, ՀՀ կառավարությունը կվերցնի իր վրա»։