Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման և «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենան չեն հրավիրվել Գերմանիայի և Անգլիայի հետ նոյեմբերին կայանալիք ընկերական հանդիպումներին, գրում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Բենզեման մեղադրվում է Վալբուենային շանտաժի ենթարկած հանցավոր խմբի հետ կապ ունենալու մեջ, ովքեր գումար են պահանջել ֆուտբոլիստից՝ սպառնալով հրապարակել սեռական բնույթի տեսանյութ:

Դիդյե Դեշամի որոշմամբ՝ վերոնշյալ հանդիպումներին հավաքականը կներկայանա հետևյալ կազմով.

Դարպասապահներ. Կոստիլ («Ռեն»), Լյորիս («Տոտենհեմ»), Մանդանդա («Մարսել»):

Պաշտպաններ. Դին (ՊՍԺ), Էվրա («Յուվենտուս»), Ժալե («Լիոն»), Կոսելնի («Արսենալ»), Մանգալա («Մանչեսթեր Սիթի»):

Կիսապաշտպաններ. Դիարա («Մարսել»), Մատյուիդի (ՊՍԺ), Պոգբա («Յուվենտուս»), Կաբայ («Քրիսթալ Փելաս»), Շնեյդերլեն («Սաութհեմփթոն»), Սիսոկո («Նյուքասլ»):

Հարձակվողներ. Բեն Արֆա («Նիցա»), Կոման («Բավարիա»), Ժինյակ («Տիգրես»), Ժիրու («Արսենալ»), Գրիզման («Աթլետիկո»), Մարտիալ («Մանչեսթեր Յունայթեդ»):