ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկացնում ենք, որ գերատեսչությունը համագործակցում է Սուդանի իշխանությունների հետ ավիավթարից զոհված ՀՀ քաղաքացիների աճյունները հնարավորինս արագ հայրենիք տեղափոխելու համար։

«Մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Հարավային Սուդանում վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։ Այս դժվարին պահին մաղթում ենք ուժ ու կորով վերապրելու այս կորստի ցավը։ Հայտնում ենք նաև, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է տեղի իշխանությունների, ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության, ինչպես նաև Սուդանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ զոհված ՀՀ քաղաքացիների փաստաթղթերի տրամադրման և նրանց աճյունների՝ հնարավորինս արագ Հայրենիք տեղափոխման կազմակերպման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։