Թուրք հայտնի երգիչ Նիհատ Դողանը հանդես է եկել բացառիկ հայտարարությամբ: Նա թուրքական Թարաֆ թերթին տրված հարցազրույցում ասել է, որ եթե հնարավոր լինի նա կմասնակցի Ստմաբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցող ապրիլ 24յան արարողություններին:
Նա մասնավորապես նշել է.«Եկեք չվախենանք ազգայնականներից, եկեք լսելի դարձնենք մեր ձայնը: Բռնությունը մնում է բռնություն և մենք չպետք է նայենք ազգային պատկանելիությանը այն քննադատելու համար: Եթե մենք գնանք այնտեղ, եթե մենք հարգենք զոհերին, ապա համոզված եղեք մթությունը կփոխվի լուսավորության: Մենք այնտեղ պետք է լինենք` հումանիտար, իրավունքի և արդարության արժեքներով առաջնորդվելով»: