Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր ադրբեջանական «Գաբալային»:

Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով՝ տանտերերի ջախջախիչ հաղթանակով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր, խաղաց առանց փոխարինման՝ դառնալով գոլի և գոլային փոխանցումների հեղինակ:

Գոլերը.

Մարկո Ռոյս (28), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (45), Սերգեյ Զենյով (67` ինքնագոլ), Հենրիխ Մխիթարյան (70):

Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Բորուսիան» 10 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք նաև, որ թիմերի միջև առաջին հանդիպում, որը կայացել էր Ադրբեջանում՝ առանց հայազգի ֆուտբոլիստի, ավատվել էր 1:3 հաշվով՝ կրկին Տուխելի թիմի հաղթանակով: