Արտագաղթի թեման միշտ էլ արդիական է ու շատ ցավոտ: Դատարկված շենքեր, հանգած օջախներ, կորսված մանկություն ու անօգնական, աչքը որդոց ճանապարհին հառած ծերունիներ...
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «ՀՈԳԵՎԱՐՔ» ֆիլմը նկարահանված է կամերշպիլե ժանրով, երկխոսությունները քիչ են, սակայն խոսուն են տան ամեն իրը, կենդանիները` աքլորը, կատուն ու նույնիսկ...
Գլխավոր դերերում նկարահանվել են ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը և վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը: