ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսային զրույցի ժամանակ բանակցել են միշարք հարցերի, այդ թվում նաև Բոստոնյան դեպքերի մասին և համաձայնության են եկել հետագայում ևս շարունակել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին գրում է Взгляд պարբերականը` հղում կատարելով Սպիտակ տան մամլո ծառայությանը:
«Նախագահ Պուտինը ամբողջ ռուս ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել կապված Բոսթոնյան ահաբեկչության հետ»,- այս մասին նշված է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
«Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել և բարձր է գնահատել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, այդ թվում նաև Բոստոնում ահաբեկչական հարձակումից հետո: Երկու պետության ղեկավարները նաև համաձայնվել են շարունակել համագործակցությունը հակահետախուզության և անվտանգության ասպարեզներում»: