««ՉԻ» տեղեկություններով՝ երեկ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր մոտ է կանչել մարզի Կապան քաղաքի տեղական իշխանություններին՝ նրանց հորդորելով քաղաքում ակտիվորեն սկսել «այո»-ի քարոզչական աշխատանքները։ Խաչատրյանը հրահանգել է «չոր-չոր» քարոզչություն չանել այլ քաղաքացիների առավել խոցելի սոցիալական խմբերին ծառայություններ մատացել։ «Ով որևէ խնդրով կամ հարցով կդիմի ձեզ՝ բավարարեք նրա պահանջը, եթե չեք կարողանա՝ ինձ տեղյակ պահեք»,- ասել է մարզպետը։

Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքի ուսումնական հաստատությունների ղեկավարներն ու կոլեկտիվները։ Նրանց ևս հրահանգվել է ակտիվորեն քարոզել «այո»-ի օգտին։ Կրթական հաստատությունների ղեկավարների հասցեին մարզպետը սպառնալիքներ չի հնչեցրել, փոխարենը «ջանով-ղուրբանով» հորդորել է լծվել ակտիվ աշխատանքի։

Սյունիքից մեզ հայտնեցին, որ առաջիկա օրերին մարզպետը նախատեսում է նմանատիպ հանդիպումներ մարզի մյուս քաղաքների ներկայացուցիչների հետ ևս»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: