Կազանում, Նովոսիբիրսկում և Ուսուրիյսկում ոստիկանությունը առգրավվել է թմրանյութերի մեծ քանակություն: Այսպիսի ծավալով թմրանյութեր դեռևս չէր հայտնաբերվել, որը ամենահամեստ հաշվարկներով կազմում է 38 մլրդ ռուբլի: Ինչպես պնդում են փորձագետները առգրավված քանակությամբ «սփայսի» խտանյութից կարելի է պատրաստել 19 տոննա ծխելու խառնուրդներ: Հանցագործները ևս հայտնաբերվել են:
Նշենք, որ հոգեբան Արկադի Մեհրաբյանը YerevanNews.am-ի հետ զրույցում ասել էր. «Կա երեք տեսակի սփայս. արծաթ, ոսկի, ադամանդ: Արծաթը ավելի թույլ տեսակն է, ոսկին՝ ավելի ուժեղ, իսկ ադամանդը ամենաուժեղ ազդեցությունն է թողնում: Դրանք տարբերվում են իրենց ուժգնությամբ և տևողությամբ: Որքան երկար է տևողությունը, այնքան ավելի քիչ են «դրա տակից հետ գալու շանսերը»»:
Վերջերս մի քանի սարսափելի դեպքեր պատահեցին, ինչի պատճառ էր հանդիսացել կրկին «սփայսը»: Պոդոլսկում հայրը սպանել էր իր երկու երեխաներին, իսկ հետագայում խոստովանել, որ այդ օրը «սփայս» էր օգտագործել:
Նույն թմրամիջոցի զոհ դառնալու հավանակություն կար նաև 3 երեխաների մոտ, որոնք խաղալիս ջրի մեջ «սփայս» էին լցրել և խմել, այնուհետև ընկել կոմայի մեջ: Նրանք հրաշքով էին փրկվել: Պարզվել էր, որ նրանց ծնողները վաղուց արդեն օգտագործում են «սփայս»: