«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ վանաձորցիների հետ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանդիպմանը հաջորդած իրազեկման երթը տեղի է ունենում ոստիկանների և երթի մասնակիցների միջև բախումներով։
Ոստիկանությունը անօրինական կերպով փորձում է խոչընդոտել երթի մասնակիցներին բռնի ուժ կիրառելու միջոցով։
Առաջին դեպքը չէ, որ այս քաղաքը հայտնվում է նման սկանդալային իրավիճակում։ Իսկ որտե՞ղ է քաղաքապետը, երբ տեղի են ունենում խախտումները՝ բռնի ուժ խաղաղ ցուցարարների հանդեպ։
Նույն քաղաքապետ Սամվել Դարբինյան փետրվարյան ընտրություններից հետո քաղաքի բնակիչներին անվանեց անգիտակից, որը դարձավ մեծ քննարկման առարկա, հիմա ի՞նչ է կարծում քաղաքապետը՝ գիտակի՞ց, թե անգիտակից են բռնի ուժ գործածել իր իսկ իրավասության ներքո գնտվող քաղաքի ոստիկանները։ Եվ միակ ու առաջին դեպքը չէ, երբ քաղաքապետը դեմ է կանգնում ցույցերին կամ բացեբաց լուսաբանումներին՝ անտեսելով անօրինականությունները։
Նա ավագանու ընտրություններից հետո էլ իր ելույթում դժգոհություն հայտնեց, որ լրատվամիջոցները լուսաբանում են. «Մեկ էլ ամբողջ լրատվության դաշտը սկսում է. ինչո՞ւ է Վանաձորի քաղաքապետարանի բյուջեն կալանքի տակ վերցվել: Մարդ ենք, կարող է նաև էդպես լինել… Ի՞նչ կա դրա մեջ որ… Ինչի՞ ենք էլի էդքան չարացել, որ ամեն գործին շատ վատ ենք նայում: Գիտե՞ք ինչ, կարող է քաղաքապետը մի բան էլ ճիշտ չանի, վատ անի, բայց էս պայմաններում ես ինչ արել եմ, ի շահ իմ ժողովրդի եմ արել: Կոնկրետ էս դեպքում ես շատ վիրավորված եմ, որ յուրաքանչյուր լավ արարք անպատիժ չի մնում: Հիմա ես նաև պատրաստ եմ իմ արած լավ բաների համար պատժվել, իհարկե, ես դրանից չեմ նեղվում»։
Հիմա ո՞րտեղ է քաղաքապետը, երբ իր քաղաքում բռնություն են կիրառում և ինչու են անպատիժ մնում բռնի ուժ կիրառած ոստիկանները։