ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղակերտ գյուղում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դեպքի առթիվ:
2015 թվականի նոյեմբերի 05-ին` ժամը 03:30-ի սահմաններում, դիմակավորված անհայտ անձինք, նախնական համաձայնությամբ, Հ.Խաչատրյանի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում գտնվող վերջինիս տուն, տարեց ամուսիններ Խաչատրյանների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքերով և ոտքերով վերջիններիս հարվածներ հասցնելով, սպանության սպառնալիքներ տալով, հափշտակել են կանխիկ գումար և ոսկյա զարդեր՝ նրանց պատճառելով խոշոր չափերի հասնող նյութական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ անձի կամ անձանց ինքնությունն ու շրջանակը պարզելու ուղղությամբ: