««Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը նոյեմբերի 10-ին կքննարկի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի: Հիշեցնենք, որ Մովսիսյանը սպառնացել էր «գլխատել ու բռնաբարել» պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հասցեին բացասական արտահայտվողներին: «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի և գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»,- ասել էր Շմայսը:
«Ժողովուրդ»-ը երեկ պատգամավոր Մովսիսյանից փորձել է պարզել՝ արդյո՞ք նա կմասնակցի նշված հանձնաժողովի նիստին: Պատգամավորն ասաց, որ ինքը նիստի վերաբերյալ որևէ նամակ չի ստացել. «Կարող ա ԱԺ-ում ա, ես էլ Աժ չեմ գնացել, դրանից տեղյակ չեմ»: Իսկ ճշտող հարցին, թե եթե ստանա, կգնա, նա պատասխանեց. «Մեծ հաճույքով կգնամ, ի՞նչ ա եղել, որ»»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: