«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Այս տարվա հանվար-սեպտեմբեր ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպՀայկական ֆենոմեն.առողական գները աճել են 4.4 տոկոսով։ Այս ցուցանիշը երեկ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Ըստ այդ պաշտոնական տեղեկատվության նշված 10 ամիսներին պարենամթերքը Հայաստանում թանկացել է 4.3 տոկոսով։ Ուշագրավն այն է, որ այդ նույն ընթացքում, ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության նույնքան պաշտոնական տվյալների, ամբողջ աշխարհում պարենամթերքը էժանացել է 25-30 տոկոսով։ Շուկայական տնտեսության տարրական կանոնների համաձայն աշխարհում էժանացած պարենամթերքը պետք է հոսեր Հայաստան և այն էժանանար նաև Հայաստանում։ Սակայն նման բան տեղի չի ունեցել։ Իսկ սա ուղղակի ապացույցն է, որ Հայաստանում շուկայական տնտեսության ամենատարրական կանոնները չեն գործում, չկա մրցակցության ապրանքների ներմուծման ոլորտում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: