«Հրապարակ» թերթը գրում է.

«Արայիկ Աղաբաբյանի օրինակին առաջիկայում կհետևեն ԲՀԿ-ից դուրս եկած այլ պատգամավորներ՝ կվերադառնան ԲՀԿ։ Պատճառը պարզ է. 2017-ին ընդառաջ նրանք որևէ ցուցակում պետք է լինեն՝ Աժ մտնելու համար։ ՀՀԿ-ում նրանց հասկացրել են՝ «ու նաս մեստո մալո», դիմեք Նաիրա Զոհրաբյանին։ Ավելին, ՀՀԿ-ում մի շարք օդիոզ պատգամավորների՝ Շմայս, Նովո, Շարմազանովի միջոցով հասկացրել են, որ ցուցակում չեն լինելու։

Մեր տեղեկություններով, 17-ի ԱԺ-ն կազմված է լինելու 121 պատգամավորից։ Եվ Հովիկ Աբրահամյանը շատ է ուզում, որ ԲՀԿ-ն լինի 2-րդ ուժը, ուստի ԲՀԿ-ից դուրս եկածներին խորհուրդ է տրվել կազմակերպել «անառակ որդու վերադարձը»։ Սակայն պարզվում է՝ դա էլ հեշտ չէ. ԲՀԿ-ում գտնում են, որ դա սկզբնական շրջանում, փիառ առումով, շոյող քայլ է, սակայն իրենց մոտ նույնպես «մեստո մալո»»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: